Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, TASS-ի փոխանցմամբ՝ հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ Միշուստինը «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում մի շարք երկկողմ հանդիպումներ է նախատեսել, որին կմասնակցեն ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները։ Նշվում է, որ հենց այս շրջանակում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հետ բանակցությունները:
Բացի այդ, Ռուսաստանի վարչապետը առանձին հանդիպումներ կունենա Բելառուսի և Ղրղզստանի վարչապետների հետ։
Հայաստանի կառավարությունից հանդիպման վերաբերյալ առայժմ չի հաղորդվում:
Հայկական կողմի նախաձեռնությամբ հուլիսի սկզբին Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի միջև հեռախոսազրույց էր կայացել: Ավարտին կողմերը նույնաբովանդակ հաղորդագրություն էին տարածել, ըստ որի՝ «Քննարկվել են ռուս-հայաստանյան փոխգործակցությունը առևտրատնտեսական, գիտական, տեխնոլոգիական, մշակութային և հումանիտար ոլորտներում»։ Զրույցը տեղի էր ունեցել հայկական ապրանքների ներկրման հարցում Ռուսաստանի սահմանած սահմանափակումների ու հայ-ռուսական լարվածության ֆոնին։
Փաշինյանն ու Միշուստինը վերջին անգամ հանդիպել են 2025 թվականի ամռանը Ալթայում՝ միջազգային բնապահպանական համաժողովի շրջանակում։