Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 14-ին աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում:
ԱԳՆ-ից հաղորդում են, որ նախատեսված են հանդիպումներ ԵՄ գործընկերների, այդ թվում՝ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ։
Թե որն է այցի օրակարգը, հաղորդագրության մեջ նշված չէ:
Միրզոյանն ապրիլի 7-ին հեռախոսով զրուցել էր Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կալլասի հետ։
Նրանք քննարկել էին ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի աշխատանքները, անդրադարձել առաջիկա բարձրաստիճան այցերի և միջոցառումների օրակարգային հարցերին և նախաձեռնություններին: