Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ուկրաինայի նոր արտգործնախարար Անդրեյ Սիբիգային պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
«Ակնկալում եմ մեր ներգրավվածությունը և համագործակցությունը Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հետագա զարգացման գործում», - X-ում գրել է Հայաստանի արտգործնախարարը։
Անդրեյ Սիբիգան այդ պաշտոնում փոխարինեց Դմիտրի Կուլեբային։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անդրեյ Սիբիգան՝ Ուկրաինայի նոր արտգործնախարար ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերագույն ռադայի հաստատմանն են ներկայացվել Ուկրաինայի 8 նախարարների թեկնածուների անունները