Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այց կկատարի Իրան, հաղորդում է նախարարության խոսնակը:
Վաղը Միրզոյանը հանդիպումներ կունենա Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, ինչպես նաև երկրի ղեկավար բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Այցի օրակարգում են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային թեմաներ, փոխանցում է Անի Բադալյանը՝ առանց հավելյալ մանրամասների: