Միրզոյանն ու Կոսը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Միրզոյանն ու Կոսը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։

Նրանք անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների և այցերի օրակարգային հարցերի:

Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը հունվարի վերջին հանդիպել էին: Միրզոյանն ու Կոսը քննարկել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում փոխկապակցվածության և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրեր, ինչպես նաև խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված այլ քայլեր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացման վերաբերյալ հարցեր