Վաշինգտոնի փաստաթուղթը պատմական նշանակություն ունի. Բոճորիշվիլի

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը պատմական նշանակություն ունի, այսօր Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին։ Վրացական դիվանագիտության ղեկավարն այս մասին ասել է իր հայաստանցի գործընկեր Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ընթացքում։

«Վրաստանը ողջունում է օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթուղթը։ Այն կարևոր քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ»,- նշել է Բոչորիշվիլին։

ԱԳՆ-ից էլ հայտնում են, որ Արարատ Միրզոյանը Թբիլիսիում իր վրացի պաշտոնակցի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր: Արտգործնախարարները խոսել են նաև երկկողմ գործընկերության զարգացման մասին:

Միրզոյանն այսօր է պաշտոնական այցով ժամանել Վրաստան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քննարկվում է կառուցապատման իրավունքի 2 սցենար՝ 99 և 49 տարվա. Փաշինյանը՝ TRIPP-ի մասին