Միրզոյանն ու Բայրամովը նշել են կարգավորման գործընթացում «առկա դրական զարգացումները»

Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները:

Հայկական կողմի հաղորդմամբ՝ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը «գոհունակությամբ նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները»:

Արտգործնախարարները նաև քննարկել են տարածաշրջանային և այլ հարթակներում փոխգործակցությունը:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները այս ամսվա սկզբին էլ էին զրուցել: Այդ ժամանակ քննարկել էին տարածաշրջանում վերջին զարգացումները։

Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունը վերջերս հրապարակած տարեկան զեկույցում արձանագրել էր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհին դեռ կան խոչընդոտներ՝ ուղիղ մեջբերելով Սահմանադրությունը փոխելու՝ Ադրբեջանի պահանջը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նախիջևանին օդային հարվածներից հետո՝ Հայաստանի ԱԽ նիստ, Միրզոյան-Բայրամով, Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույցներ Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույց է կայացելԱդրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Բայրամով