Միխայիլ Կավելաշվիլին հայտարարել է՝ Դոնալդ Թրամփը խոստացել է կապվել իր հետ

ԱՄՆ նոր վարչակազմի հետ հարաբերություններ հաստատել փորձող Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին հայտարարել է՝ Դոնալդ Թրամփը խոստացել է կապվել իր հետ։

«Ես ԱՄՆ նախագահին ասացի, որ ժամանակն է մեր հարաբերությունները նոր էջից սկսել։ Նա խոստացավ վերադառնալ այդ հարցին և կապ հաստատել ինձ հետ», - լրագրողներին պատմել է Կավելաշվիլին, որն այցելել էր Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին։

Հավաքին ունեցած իր ելույթում Վրաստանի նախագահը հայտարարել է՝ Թբիլիսին պատրաստ է բոլոր կողմերի հետ «պրագմատիկ երկխոսության», միաժամանակ պնդել, որ «վրաց ժողովուրդը չի հանդուրժի վերջնագրերի, շանտաժի և սպառնալիքների լեզուն»։