Միջուկային զենքի զսպման ռուս-ամերիկյան պայմանագրի ժամկետն ավարտվում է. ի՞նչ է սա նշանակում

Միացյալ Նահանգներն ունի աշխարհի ամենահզոր միջուկային զինանոցը, Ռուսաստանն ունի միջուկային զենք, որ կարող է Ամերիկա հասնել:

Եվ այս երկու երկրներն ունեն Միջուկային զենքի սահմանափակման պայմանագիր, որի ժամկետը, սակայն, լրանում է:

Եթե կողմերն այն չեն երկարաձգում, նշանակում է՝ Վաշինգտոնն ու Մոսկվան ազատում են իրենց ձեռքերը միջուկային ասպարեզում:

Պայմանագիրը ուժի մեջ է մտել 15 տարի առաջ՝ 2011-ի փետրվարի 5-ին:

Այն սահմանափակում է Ռուսաստանի միջմայրցամաքային միջուկային զենքերը, ներառյալ միջուկային մարտագլխիկները, որոնք տեղադրված են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների վրա և կարող են մոտ կես ժամում հասնել Միացյալ Նահանգներ։

New START պայմանագիրը ստորագրելիս քչերն էին մտածում, որ միջուկային երրորդ գերտերություն կարող է հայտնվել, իսկ հիմա արդեն Պենտագոնը կանխատեսում է՝ Չինաստանը մոտ տասը տարուց հավանաբար կունենա մոտ 1500 մարտագլխիկ»։

Այս ֆոնին շատերն են տրամաբանական համարում, որ առանց Չինաստանի հետագա պլաններն ու մտադրությունները լավ հասկանալու, Մոսկվան ու Վաշինգտոնը չեն շտապի սահմանափակել իրենց միջուկային պաշարներն ու ծրագրերը։