Ծայրահեղ աջ հայացքներով հայտնի Սմոտրիչը մեղադրվում է մի շարք ռազմական հանցագործությունների մեջ:
Միջազգային քրեական դատարանը, բավարարելով Պաղեստինի իշխանությունների պահանջը, Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչի ձերբակալության պաշտոնական օրդեր է հրապարակել։
Ծայրահեղ աջ հայացքներով հայտնի Սմոտրիչը մեղադրվում է մի շարք ռազմական հանցագործությունների, այդ թվում` խաղաղ բնակչության բռնի տեղահանում կազմակերպելու մեջ։
Սմոտրիչն այսօր հաստատել է դատարանի կողմից իր դեմ կիրառված պատժամիջոցների փաստը՝ տեղի ունեցածը որակելով որպես «պատերազմի հայտարարություն»։
«Պաղեստինի ինքնավարությունն այսպիսով մեզ պատերազմ է հայտարարարել։ Նրանք կստանան այդ պատերազմը», - հայտարարել է իսրայելցի նախարարը։