«Լայպցիգի օդանավակայանում կայանված ուկրաինական բեռնատար օդանավի հարևանությամբ արդիականացված անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել», - հաղորդում է գերմանական ոստիկանությունը։
Դրոնը հայտնաբերվել է օգոստոսի լույս 5-ի գիշերը՝ ուկրաինական Ан-124 տրանսպորտային օդանավի հարևանությամբ։
Գերմանական աղբյուրների փոխանցմամբ՝ ուկրաինական օդանավը բեռնված էր Կիևի համար նախատեսված սպառազինությամբ։ Այս մասին է գրում Գերմանիայի ամենահեղինակավոր պարբերականներից մեկը՝ Süddeutsche zeitung-ը։ Նույն աղբյուրի փոխանցմամբ` ոստիկանները դրոնին փակցված «պայթուցիկ հիշեցնող զանգված են հայտնաբերել»։