Մի շարք երկրներ միացել են Բելառուսի դեմ ԵՄ սահմանափակող միջոցներին

Եվրոպական միությունը ողջունում է Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Չեռնոգորիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Նորվեգիայի և Ուկրաինայի որոշումը՝ միանալու Բելառուսի դեմ ԵՄ սահմանափակող միջոցներին։

Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

Հուլիսին ԵՄ խորհուրդը որոշում էր ընդունել Բելառուսի նկատմամբ սահմանափակող միջոցներ կիրառելու մասին՝ «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացվող ագրեսիային Բելառուսի ներգրավվածությունը» հաշվի առնելով։