Մեծ Բրիտանիայի դեռահասները կմասնակցեն սոցցանցերի արգելքների, ժամանակային սահմանափակումների փորձարկմանը

Միացյալ Թագավորության հարյուրավոր դեռահասներ կմասնակցեն սոցիալական ցանցերի արգելքների, ժամանակային սահմանափակումների փորձարկմանը։

Կառավարությունը մտադիր է հնարավոր միջոցներ կիրառել, որպեսզի ապահովի երեխաների անվտանգությունը օնլայն հարթակում։

Գիտության, նորարարության և տեխնոլոգիաների դեպարտամենտի վեցշաբաթյա փորձարկմանը կմասնակցի 13-ից 17 տարեկան 300 երիտասարդ Մեծ Բրիտանիայից։ Նրանց վրա կկիրառվեն սոցիալական ցանցերի օգտագործման տարբեր սահմանափակումներ։ Նպատակն է՝ գնահատել ինչպես է այն փոխում երեխաների կյաքնի որակը դպրոցում, ընտանեկան կյանքում։

Մասնակից երիտասարդներն ու նրանց ծնողները կբաժանվեն չորս խմբերի։
Ծնողների մի խմբին ցույց կտրվի, թե ինչպես օգտագործել ծնողական վերահսկողությունը, մասնավորապես ինչպես խափանել որոշ սոցիալական ցանցերի հասանելիությունը։ Մյուս խումբը կկիրառվի ամենօրյա մեկ ժամ սահմանափակում ամենատարածված սոցիալական հավելվածների՝ TikTok, Snapchat և Instagram-ի վրա։ Երրորդ խմբում ծնողները կարգելեն սոցիալական ցանցերի հասանելիությունը երեխայի համար երեկոյան 21:00-ից մինչև առավոտ 07:00։ Վերջին խումբը կմնա առանց փոփոխության և դեռահասներին կտան օգտվել սոցիալական ցանցերից ինչպես ցանկանում են։

Փորձարկման սկզբում և ավարտին ընտանիքները կհանդիպեն հետազոտողների հետ՝ քննարկելու, թե արգելքն ու սահմանափակումները ինչպես են ազդել նրանց վրա և ինչպես են նրանք հաղթահարել դժվարությունները։
Փորձարկումից ստացված տվյալները կօգնեն կառավարությանը որոշումներ կայացնել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լեհաստանը նախատեսում է դպրոցներում արգելել մինչև 16 տարեկանների կողմից հեռախոսների օգտագործումը Գերմանիայում քննարկվում է երեխաների համար սոցիալական մեդիայի սահմանափակումըՍլովենիան կարող է արգելել 15 տարեկանից փոքրերի մուտքը սոցցանցերԻսպանիան պատրաստվում է արգելել անչափահասների մուտքը սոցցանցեր