Կրեմլը հայտարարում է, որ Մեծ Բրիտանիան խոչընդոտում է Ուկրաինայում խաղաղության հաստատմանը՝ Կիևին SCALP հեռահար հրթիռների արտադրության համար անհրաժեշտ տեղեկություններ տրամադրելով։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Մեծ Բրիտանիան «հետևողականորեն կրակի վրա յուղ է լցնում» և փորձում է խոչընդոտել խաղաղ գործընթացում անգամ չնչին առաջընթացին։
«Ռուսաստանը թիրախավորելու և ոչնչացնելու է Ուկրաինայում այդ հրթիռների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունները», - հայտնել է Կրեմլի խոսնակը։