Մեծ Բրիտանիան Իրանից հետ է կանչել երկրում մնացած դիվանագիտական անձնակազմին

Մեծ Բրիտանիան Իրանից հետ է կանչել երկրում մնացած դիվանագիտական անձնակազմին՝ Իրանի և Միացյալ Նահանգների միջև սրվող հակամարտության ֆոնին։

«Դեսպանատունը շարունակում է հեռակա աշխատել», - ասված է Արտաքին գործերի նախարարության կայքում։

Դիվանագիտական անձնակազմի մեծ մասին Լոնդոնը Իրանից դուրս էր բերել հունիսին՝ հետևելով եվրոպական այլ երկրների, ինչպես նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի օրինակին։

Լոնդոնը միաժամանակ ՄԲ քաղաքացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Իրան։