Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դեկտեմբերի 9-ին Գերմանիայում կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության փոխխոսնակ Սեբաստիան Հիլլեն:
Հաղորդվում է, որ կքննարկվեն երկկողմ տնտեսական համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մերցը ողջունել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության բանակցություններում առաջընթացըԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Գերմանիայի կառավարության խոսնակի փոխանցմամբ՝ կանցլերը ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը»:
Հաղորդվեց, որ Մերցը Ալիևին հրավիրել է Գերմանիա, Ադրբեջանի նախագահն էլ ընդունել է հրավերը: