Մերձավոր Արևելքում արդեն երրորդ շաբաթը շարունակվող պատերազմում ավելի քան 2 100 երեխա է սպանվել կամ վիրավորվել, հայտարարում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը։
ՄԱԿ-ի հովանու ներքո գործող կառույցի փոխտնօրեն Թեդ Չայբանի խոսքով, մինչ օրս Իրանում սպանվել է 206, Լիբանանում՝ 118, Իսրայելում՝ չորս և Քուվեյթում՝ մեկ երեխա, չի բացառվում, որ առաջիկայում այս թվերն աճեն։
«Բախումների հետագա ընդրաձակումն ու շարունակությունը աղետալի կլինի միլիոնավոր մարդկանց համար», - հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու ապահովել մարդասիրական օգնության անարգել մուտքը հակամարտության գոտի։