Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները զգուշացնում են «պոտենցիալ էսկալացիայի» մասին

Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը, արխիվ

Հորդանանում, Իսրայելում և Իրաքում Միացյալ Նահանգների դեսպանությունները այսօր անվտանգության ծանուցում են հրապարակել ԱՄՆ քաղաքացիների համար՝ զգուշացնելով Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին «չկանխատեսված պոտենցիալ էսկալացիայի» մասին:

Դիվանագիտական առաքելությունները այդ երկրներում գտնվող ամերիկացիներին հորդորում են զգույշ և աչալուրջ լինել, պատրաստ լինել թռիչքների չեղարկման, օդային տարածքի պարբերաբար փակվելու և ճամփորդությունների ընդհատման:

Դեսպանությունները զգուշացնում են տարածաշրջանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին էսկալացիայի դեպքում մտածել մեկնելու մասին կամ պատրաստ լինել հեռանալ, իսկ Մերձավոր Արևելքից դուրս գտնվողներին՝ լրջորեն մտածել տարածաշրջան կամ տարածաշրջանով ճամփորդելուց առաջ:

Բաղդադում ամերիկյան դեսպանատունը հավելյալ խորհուրդ է տալիս «հարձակման դեպքում ապաստան փնտրել անվտանգ վայրում և խուսափել բեկորների կամ ընկնող օբյեկտների մոտենալուց»:

Նախազգուշացումը հետևում է Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարվածության աճին և փոխադարձ սպառնալիքներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վաշինգտոնը և Թեհրանը սպառնալիքներ են փոխանակումԹրամփը նիստ է հրավիրել՝ Իրանի և բենզինի գների հարցերովԱՄՆ-ը վերսկսել է Իրանի դեմ ռազմական գործողություններըԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան համատեղ հարվածել են Իրաքում Իրանի աջակցությունը վայելող խմբավորումներինԹրամփը դրական է որակել Զելենսկիի և Նեթանյահուի հետ հանդիպումներըԹրամփ․ «Երկու ժամում կոչնչացնենք Իրանում գտնվող կամուրջները»