«Մեր ուժը մեր միասնության մեջ է»․ Թուրքիայի դեսպանը շնորհավորել է «Շուշիի հռաչակագրի» ստորագրման երրորդ տարին

Էրդողանն ու Ալիևը Շուշիում, 15-ը հունիսի, 2024թ․

«Մեր ուժը մեր միասնության մեջ է», - այսօր հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջին՝ շնորհավորելով «Շուշիի հռաչակագրի» ստորագրման երրորդ տարին։

Բաքվի և Անկարայի առաջնահերթ խնդիրն է զարգացնել և ամրապնդել հարաբերություններն ու համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ դրանք դարձնելով անսասան և հավերժ, գրել է դեսպանը։

Բաղջին շեշտել է՝ հռչակագիրը «մեկ պետություն, երկու ժողովուրդ» հասկացությունը հասցրեց դաշնակցային մակարդակի։

2021-ի հունիսի 15-ին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը Շուշիում հռչակագիր ստորագրեցին։ Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն «երրորդ երկրի ագրեսիայի դեպքում» և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում: Ալիևը «պատմական մեծ նվաճում է» անվանել դեկլարացիան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանն ու Ալիևը Շուշիում ստորագրել են թուրք-ադրբեջանական միութենական հարաբերությունների հռչակագիրը