Մեր երկաթուղին չենք կարող թողնել՝ մնա մետաղի ջարդոն. վարչապետ

Հայաստանը չի հրաժարվել հայկական երկաթուղու կառավարման իրավունքը ռուսական կողմից վերցնելու օրակարգից, այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետը:

«Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում կան գործոններ, որոնք որոշակի նյարդ են առաջացնում, մասնավորապես երկաթուղու հարցը: Մենք պետք է այս պատմական շանսը օգտագործենք, մենք այդ օրակարգից չենք պատրատսվում հրաժարվել: Մեր սեփական երկաթուղին մենք չենք կարող թողնել մնա մետաղի ջարդոն: Այն տարանցման մեծ հնարավորություն ունի, Ռուսաստանի հետ աշխատելու ենք, որպեսզի փոխշահավետ լուծումներ գտնենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Օրեր առաջ էլ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր «Ազատությանն» ասել, որ Հայկական երկաթուղին այլ երկրի կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում:

Վարչապետ Փաշինյանը դեռ փետրվարին էր հրապարակային հայտարարել հայկական երկաթուղու ռուսական կառավարման պատճառով տարածաշրջանային ապաշրջափակման ընդհանուր համատեքստում Հայաստանը կորցնում է մրցակցային առավելությունը: Վարչապետը խոսել էր նաև Հայաստանը շրջանցելու հնարավոր վտանգի մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երկաթուղու մասին իմ պատկերացումն այն է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր գնի ՌԴ-ից կառավարման իրավունքը. Փաշինյան