Մեկնարկեցին 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը. ովքեր են ներկայացնում Հայաստանը

Իտալիայում 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մեկնարկը տրված է:

Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում տեղի ունեցած բացման հանդիսավոր արարողությանը Հայաստանի դրոշակակիրներն էին՝ գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը:

25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ: Նրանք հանդես կգան երեք մարզաձևերում՝ դահուկավազք, լեռնադահուկային սպորտ և գեղասահք։

Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը և Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն ՄՕԿ-ին բողոքել է Հայաստանի գեղասահորդների ընտրած «Արցախ» ստեղծագործության վերաբերյալ

Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն 25-րդ նախօրեին բողոք է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեին Միլանում ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդների ընտրած երաժշտության վերաբերյալ, պնդելով, թե այն «քաղաքականապես լարված և անջատողական է»։

Նիկիտա Ռախմանին և Կարինա Ակոպովա զույգը որոշել է սահադաշտ դուրս գալ Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո։

Ադրբեջանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ՄՕԿ-ի ներկայացուցիչներին տեղեկացրել է, թե «Արցախ» արտահայտությունն արտացոլում է Հայաստանի «անօրինական և անջատողական քաղաքականության գաղափարախոսությունը՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ»։ «Նման ծրագրի ընտրությունը միջազգային մարզական միջոցառմանը, որը պետք է լինի ապաքաղաքական, ակնհայտորեն հակասում է օլիմպիական արժեքներին», - պնդում է Ադրբեջանի ԱՕԿ-ը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դեպի օլիմպիական սառույց՝ Հայաստանի դրոշով. գեղասահորդ զույգը Միլանում կսահի «Արցախ»-ի ներքո