Մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի բանակցությունների հերթական փուլը

Արխիվ

Հռոմում մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի բանակցությունների հերթական՝ յոթերորդ փուլը։ Հանդիպումը կազմակերպվել է Միացյալ Նահանգների միջնորդությամբ։

Արաբական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լիբանանի պատվիրակությունը պատրաստվում է իսրայելական կողմին նոր պահանջներ ներկայացնել։ Լիբանանի ներկայացուցիչները՝ մասնավորաբար իսրայելական զորքերի դուրսբերում են պահանջելու երկրի հարավում գտնվող Բինթ-Ջուբայլ, Խիամ, Զաթար ալ-Շարքիա քաղաքներից ինչպես նաև Էն-Նաբաթիա գավառի մի մասից։

Կողմերը ռազմական գործողություների դադարեցման մասին շրջանակային համաձայնագիրը ստորագրել էին հունիսի 26-ին Վաշինգտոնում։ Դրանից հետո սակայն Բեյրութն ու Թել-Ավիվը շարունակում էին միմյանց մեղադրել փաստաթղթի դրութները չկատարելու համար։ Իսրայելական կողմը իրանամետ «Հեզբոլա» շարժման անհապաղ զինաթափում էր պահանջում։ Լիբանանի կառավարությունը հայտարարում էր, որ չնայած ստորագրված փաստաթղթին, Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել երկրի հարավային շրջաններին։

Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ մարտի 2-ին, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ն հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության: «Հեզբոլա»-ի հարձակումը հանգեցրեց Իսրայելի ցամաքային և օդային նոր հարձակմանը։