Մեքենա վարելու իրավունքից զրկված 19-ամյա վարորդի նկատմամբ տնային կալանք կիրառվեց

Դատարանը որոշում է կայացրել 19-ամյա վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել երկամսյա տնային կալանք՝ չբացակայելու արգելքով։

19-ամյա երիտասարդն, իր բնորոշմամբ, փորձել էր «նվաստացնել» դիմացի մեքենայի վարորդին՝ մեծ արագությամբ առաջ անցնելով նրանից, բայց բախվել է ավտոբուսին: Երեք մարդ տեղափոխվել էր հիվանդանոց:

Երևանում խոշոր ավտովթարի ենթադրյալ պատճառ դարձած այս վարորդի մեքենա վարելու իրավունքը կասեցված է եղել: Դեպքից հետո նա գնացել էր տուն ու նոր տեսանյութ հրապարակել, որտեղ քմծիծաղով հետևում է իր մասնակցությամբ վթարի մասին պատմող Գագիկ Շամշյանի ռեպորտաժին։

Թեև ոստիկանությունը Քննչական կոմիտե հենց նույն օրը՝ ապրիլի 23-ին ու նաև երեկ էր հաղորդում ներկայացրել, կոմիտեում էլ կրկին նույն օրը քրեական վարույթ էր հարուցվել, այդուհանդերձ, երիտասարդը ձերբակալվեց դեպքից միայն 14 օր անց՝ այսօր, այն բանից հետո, երբ իր իսկ նկարահանած տեսանյութը մաս-մաս սկսեց տարածվել համացանցում ու մեծ աղմուկ բարձրացավ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մեքենա վարելու իրավունքից զրկված 19-ամյա վարորդը ձերբակալվեց՝ ավտոբուսին բախվելուց 14 օր անցՀայաստանում ՃՏՊ-ներից մահացության ցուցանիշը մնում է բարձր. պատճառները տարբեր են, լուծումները՝ անհայտ