Մեկ զոհ, վեց վիրավոր՝ Օդեսայի նավահանգստի վրա ռուսական ԱԹՍ-ի հետևանքով. փոխվարչապետ

Ռուսական հարվածների հետևանքները Օդեսայում, փետրվարի 12,2026թ.

Օդեսայի մարզի նավահանգիստներից մեկում ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս վեցը՝ վիրավորվել, այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբան։

«Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել նավահանգստային և երկաթուղային ենթակառուցվածքներին», - գրել է փոխվարչապետը՝ հավելելով, որ Դնեպրոպետրովսկի մարզի երկաթուղային ենթակառուցվածքները նույնպես հարձակման են ենթարկվել։

Վոլգոգրադ, ԱԹՍ-ի հարձակման հետևանքները, փետրվարի 13,2026թ.

Ռուսական կողմի հաղորդմամբ էլ՝ Վոլգոգրադում և հարակից շրջաններում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով վնասվել են մի քանի բնակելի տներ, մեքենաներ, երեք մարդ վիրավորվել ու տեղափոխվել է հիվանդանոց:

Մարզի նահանգապետը նաև նշել է, որ անօդաչու թռչող սարքերը հարվածել են որոշ արդյունաբերական ձեռնարկությունների՝ առանց մանրամասներ հաղորդելու։