Մեկ տարում Ղազախստանում ավելի քան 700 գործ է հարուցվել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից կռված քաղաքացիների դեմ. հետաքննություն

Մեկ տարվա ընթացքում Ղազախստանում ռեկորդային՝ 700 գործ է հարուցվել նրանց դեմ, ովքեր հավաքագրվել են ռուսական ռազմական կազմավորումներում, հաշվել է «Մեդիազոնան»՝ «Ցտեսություն զենքին» նախագծի հետ համատեղ։

«Վագներ» ռազմական խմբավորմանն անդամակցելու և Պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրերի համար մեղադրյալները դատապարտվել են երկու հոդվածներով՝ «օտարերկրյա պետության տարածքում զինված հակամարտություններին կամ ռազմական գործողություններին մասնակցելու» և «վարձկանության»:

Նշվում է, որ նախկինում գործերի թիվը սահմանափակվում էր տարեկան տասնյակ դեպքերով, սակայն 2025-ի սկզբին իրավիճակը փոխվել է:

Ղազախստանը պաշտոնապես չեզոք դիրքորոշում է որդեգրել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հարցում. նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կողմերին բանակցությունների կոչ է անում և հայտարարում դրանցում միջնորդ լինելու պատրաստակամության մասին: Բայց Ղազախստանի հատուկ ծառայությունները կարծում են, որ պատերազմի համար քաղաքացիների հավաքագրումը սպառնալիք է Ազգային անվտանգության համար, գրել Է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով հատուկ ծառայություններից մեկի աշխատակցին:

«Մեդիազոնայի»-ի և BBC-ի ռուսական ծառայության հաշվարկներով՝ ընդհանուր առմամբ, Ուկրաինայի հետ պատերազմում զոհվել է Ղազախստանի գրեթե 200 քաղաքացի: