Մեդվեդև. Հայաստանին սպառնում է նոր Ուկրաինայի վերածվելը

ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդև, արխիվ

Քաղաքականության վեկտորը, որ ընտրել է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, ոչ մի լավ բանի չի բերի, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Իրանի պետական հեռուստառադիոյին տված հարցազրույցում:

«Ամենասարսափելին, որ կարող է պատահել հանրապետության հետ, նոր Ուկրաինայի վերածվելն է», - ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի նախկին նախագահը:

Մեդվեդևի խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ներկայումս ամրության փորձություն են անցնում:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը պարբերաբար հայտարարություններ է անում Հայաստանի գործող իշխանությունների դեմ՝ հաճախ օգտագործելով կոշտ և երբեմն էլ վիրավորական բառապաշար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հայաստանը ցինիկաբար օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները». ՎոլոդինԸստ Մեդվեդևի՝ արևմտյան միջամտությունը ՀՀ վերջին ընտրություններին «աննախադեպ» էր