Մայիսի 28-ին տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն. Փաշինյան

Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն քաղաքացիներին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այս թեմայով աշխատում ենք և աշխատել ենք մեր միջազգային գործընկերների հետ: Զորահանդեսը շատ նուրբ երևույթ է և կարող է նաև տպավորություն ստեղծի խաղաղության օրակարգից շեղվելու և հրաժարվելու: Մենք աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության մեր գործընկերների հետ՝ ներառյալ տարածաշրջանի երկրների, որպեսզի նրանք որևէ կերպ դա չընկալեն որպես խաղաղության օրակարգից հրաժարում», - ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց՝ «մայիսի 28-ին ցույց կտանք, կարծում եմ, դա ՀՀ քաղաքացիների համար կլինի տպավորիչ տեսարան»: