2020 թվականից Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Մարտակերտի շրջանի Մատաղիս (ադրբեջանական անվանումը՝ Սուղովուշան) գյուղի մերձակայքում այսօր հերթական ադրբեջանցին է տուժել այստեղ տեղադրված հակահետևակային ականի պայթյունի հետևանքով։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դրանց տեղեկություններով՝ տուժածը 1982 թվականին ծնված Մահիր Մագերամովն է։
«Պայթյունի հետևանքով վնասվել է նրա աջ ոտքը, տուժողը տեղափոխվել է Թարթառի շրջանային հիվանդանոց», - հաղորդում է APA գործակալությունը։