Մարին Լը Պենը կարող է մասնակցել 2027-ի ընտրություններին․ դատարան

Ֆրանսիայի վերաքննիչ դատարանն այսօր վերանայել է ազգայնականների առաջնորդ Մարին Լը Պենի դեմ առաջին ատյանում կայացված վճիռը՝ ըստ էության հնարավորություն տալով նրան մասնակցել 2027-ի գարնանը կայանալիք նախագահական ընտրություններին։

Վերաքննիչ դատարանը կրճատել է Լը Պենի համար պետական պաշտոններում առաջադրվելու՝ առաջին ատյանի կողմից սահմանված արգելքի ժամկետը՝ 45 ամսից այն հասցնելով 30 ամսի՝ պայմանական։

«Քանի որ դրանցից 15-ն արդեն իսկ անցել են, նշանակում է, որ առաջադրման արգելքն այլևս չի գործում», - մանրամասնում է Reuters-ը։

Վերաքննիչ դատարանը, սակայն, ազգայնականների առաջնորդին մեղավոր է ճանաչել ԵՄ-ի տրամադրած միջոցների ոչ նպատակային օգտագործման համար՝ որպես պատիժ սահմանելով երեք տարվա ազատազրկում։

«Դրանցից երկուսը պայմանական են, ևս մեկը Լը Պենը պետք է անցկացնի ոտքին ամրացված հատուկ սարքով», - վճռել է դատարանը։ «Այդ սարքի առկայությունը կարող է հավելյալ քաղաքական և լոգիստիկ բարդություններ ստեղծել Լը Պենի հնարավոր ընտրարշավի ընթացքում», - գրում է Reuters-ը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ֆրանսիայի վերաքննիչ դատարանում սկսվել է Մարին Լը Պենի դատավարությունըՖրանսիայում խուզարկել են ընդդիմադիր կուսակցության կենտրոնակայանըՄարին Լը Պեն. «Իշխանությունը մեր դեմ իր միջուկային զենքը գործի դրեց, բայց ես չեմ հանձնվի»«Քաղաքական մահապատիժ». դատարանը Մարին Լը Պենին 5 տարով զրկեց ընտրովի պաշտոն զբաղեցնելու իրավունքից