Մանչեսթերում 4 անձ է վիրավորվել սինագոգի վրա հարձակման հետևանքով

Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա, 2-ը հոկտեմբերի, 2025թ.

Մանչեսթերում 4 անձ է վիրավորվել սինագոգի վրա հարձակման հետևանքով: Կասկածյալը մեքենան մարդկանց ուղղությամբ է վարել ու դանակով հարվածներ հասցրել։

Ոստիկանությունը հաղորդում է՝ նրան գնդակահարել են, և ենթադրվում է, որ նա մահացել է։ Հարձակումը տեղի է ունեցել հրեաների համար ամենասուրբ՝ Յոմ Կիպուրի օրը:

Աշխարհի տարբեր ծայրերում հրեաներն այսօր սինագոգներում են հավաքվում։