Մամիկոն Խաչատրյանը դարձավ մարմնամարզության աշխարհի փոխչեմպիոն

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ընթացող մարմնամարզության աշխարհի մեծահասակների առաջնությունում 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը արծաթե մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը, 4-րդն է:

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Չինաստանի ներկայացուցիչը: