Մամդանիի երդման արարողությունը տեղի կունենա Նյու Յորքի մետրոյի չգործող կայարաններից մեկում

Նյու Յորքի նորընտիր քաղաքապետ Զոհրան Մամդանիի երդման արարողությունը տեղի կունենա այսօր կեսգիշերին՝ քաղաքի կենտրոնում գտնվող մետրոյի չգործող կայարաններից մեկում։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Մամդանիի երդման արարողությունը կայանալու է Old City Hall կայարանում, որ դադարել է ուղևորներին սպասարկել նախորդ դարի կեսերին և զբոսաշրջիկների համար իր դռները բացում է տարին միայն մի քանի անգամ։

«Հին կայարանից Մամդանին կտեղափոխվի Նյու Յորքի քաղաքապետարանին հարող հրապարակ, որտեղ հանդես կգա ծրագրային ճառով»,-հաղորդում է Reuters-ը։

Ամերիկյան աղբյուրների տեղեկություններով՝ Մամդանիի երդմնակալության արարողությանը շուրջ 4 հազար մարդ է ներկա գտնվելու։