Մալիի իշխանությունները խզում են դիվանագիտական հարաբերությունները Ուկրաինայի հետ՝ երկրին մեղադրելով միջազգային ահաբեկչությանն աջակցելու մեջ, նշվում է կառավարության կայքում տեղադրված կոմյունիկեում։
Որոշման համար հինք են հանդիսացել Ուկրաինայի ռազմական ղեկավարության ներկայացուցիչների և Սենեգալում երկրի դեսպանի հայտարարությունները։
«Մալիի հանրապետության անցումային կառավարությունը ցնցված է Ուկրաինայի ռազմական հետախուզության խոսնակ Անդրեյ Յուսովի դիվերսիոն հայտարարություններից Տինզաուատենում զինված ահաբեկչական խմբավորումների վախկոտ, դավաճանական և բարբարոսական հարձակմանն Ուկրաինայի մասնակցության վերաբերյալ, որի հետևանքով Մալիի պաշտպանության և անվտանգության ուժերի անդամներ են զոհվել։ Սա հաստատվեց նաև Սենեգալում Ուկրաինայի դեսպան Յուրի Պիվովարովի կողմից, ով բացահայտ և միանշանակ հայտարարեց միջազգային ահաբեկչությանն իր երկրի աջակցության մասին, մասնավորապես, Մալիում», - ասված է հայտարարությունում։
Մալիի կառավարական զորքերն անցյալ շաբաթ խոստովանեցին, որ զգալի կորուստներ են կրել ապստամբների հետ հուլիսի վերջին սկսված մարտերի ընթացքում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մալիում հայտարարում են «Վագներ»-ի վարձկանների սպանվելու մասին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վագների» հետ կապված տելեգրամյան ալիքը հաստատել է Մալիում վարձկանների մահվան մասին տեղեկությունները