Մակրոնը պատրաստվում է շփումներ սկսել Պուտինի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, կոլաժ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր հայտարարել է, որ պատրաստվում է «շարունակել երկխոսությունը» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Երկխոսության վերսկսումը այժմ նախապատրաստման փուլում է, և քննարկումները դեռ տեխնիկական բնույթի են», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնը նաև նշել է, որ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության վերսկսումն իրականացվում է «թափանցիկ կերպով՝ խորհրդակցելով եվրոպացի դաշնակիցների և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստ են զորքեր ուղարկել ՈւկրաինաԶելենսկին հայտնել է, որ Մակրոնի հետ խոսել է ՌԴ-ի դեմ Ուկրաինայի պաշտպանությունն ամրապնդելու մասին