Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայի ռազմածովային ուժերը ձերբակալել են Tagor նավթատար լցանավը, որը Ռուսաստանից էր ուղևորվում և գտնվում է պատժամիջոցների տակ, այսպես կոչված՝ ռուսական «ստվերային նավատորմին» պատկանելու կասկածանքով։ Գործողությանը մասնակցել է նաև Մեծ Բրիտանիան։
«Անթույլատրելի է, որ նավերը շրջանցեն միջազգային պատժամիջոցները, խախտեն ծովային իրավունքը և ֆինանսավորեն այն պատերազմը, որը Ռուսաստանը վարում է Ուկրաինայի դեմ արդեն ավելի քան չորս տարի», X սոցիալական ցանցում գրել է Ֆրանսիայի նախագահը: Սա ռուսական «ստվերային նավատորմի» առաջին լցանավը չէ, որը ձերբակալվում է Ֆրանսիայի կողմից։
Անցած տարվա աշնանից ֆրանսիական զինվորականները դաշնակիցների հետ համատեղ ձերբակալել էին Grinch, Boracay և Deyna լցանավերը։ Բոլորը հետագայում ազատ են արձակվել։