Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտնում է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
«Ես նրան կոչ արեցի անհապաղ դադարեցնել այն անընդունելի հարձակումները, որոնք Իրանն իրականացնում է տարածաշրջանի երկրների դեմ՝ թե՛ ուղղակիորեն, թե՛ իր դաշնակից ուժերի միջոցով»,- X-ում գրել է Մակրոնը, շարունակելով. «Ես նրան հիշեցրի, որ Ֆրանսիան գործում է խիստ պաշտպանողական շրջանակում, որը նպատակ ունի պաշտպանել իր շահերը, տարածաշրջանային գործընկերներին և նավարկության ազատությունը, և որ անընդունելի է, որ մեր երկիրը թիրախավորվում է»։
Ավելի վաղ Մակրոնը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել էր, որ փորձում է ձևավորել կոալիցիա՝ տարածաշրջանում համաշխարհային տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող ծովային ուղիների անվտանգությունն ապահովելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիայի դիրքորոշումը Մերձավոր Արևելքի պատերազմում մնում է «լիովին պաշտպանողական». ՄակրոնՖրանսիայի նախագահը նաև նշել է, որ Ֆրանսիայի քաղաքացիներն ազատ արձակվեն կալանքից ու վերադառնան Ֆրանսիա. «Ես նաև կոչ արեցի Իրանի նախագահին թույլ տալ Սեսիլ Կոլլերին և Ժակ Պարիին հնարավորինս շուտ անվտանգ վերադառնալ Ֆրանսիա»,- գրել է Մակրոնը: