Մակրոնն Իսրայելին և Լիբանանին առաջարկել է բանակցել Փարիզում

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Իսրայելին կոչ է արել ուղիղ բանակցություններ վարել Լիբանանի հետ և առաջարկել է դրանք անցկացնել Փարիզում։

X-ում գրառման մեջ նա նշել է, որ խոսել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի, վարչապետ Նաուաֆ Սալամի և խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրիի հետ, հավելելով, որ «պետք է ամեն ինչ արվի, որպեսզի Լիբանանը չընկնի քաոսի մեջ»։

Մակրոնն Իրանի աջակցությունը վայելող և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա» զինյալ խմբավորմանը կոչ է արել չսրել իրավիճակը, իսկ Իսրայելին՝ զերծ մնալ իր «ինտենսիվ ռմբակոծություններից» և «լայնածավալ հարձակումից», ինչի պատճառով հարյուր հազարավոր մարդիկ են ստիպված եղել տեղահանվել։

«Լիբանանի գործադիր իշխանությունը հայտնել է իր պատրաստակամությունը՝ Իսրայելի հետ ուղիղ բանակցություններ սկսելու»,- նշել է Ֆրանսիայի նախագահը՝ պնդելով, որ Իսրայելը պետք է փորձի հրադադարի հասնել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գուտերեշը ժամանել է Բեյրութ՝ ի նշան համերաշխության Լիբանանի ժողովրդին Նեթանյահուն պնդել է՝ «ջախջախում են» Իրանի ռեժիմը ու «Հեզբոլան»Իրանի, Իսրայելի փոխադարձ հարվածները շարունակվում ենՎերջին շաբաթվա ընթացքում Լիբանանում շուրջ 700,000 մարդ տեղահանվել էHuman Rights Watch-ը մեղադրում է Իսրայելին Լիբանանի հարավում սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մեջ