ՄԱԿ-ը փորձում է վերակենդանացնել Կիպրոսի կարգավորման գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Կիպրոս՝ փորձելով նոր լիցք հաղորդել կղզու հունական և թուրքական հատվածների միջև բանակցային գործընթացին։

Գուտերեշն այսօր հանդիպել է Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի և կղզու թուրքական հատվածի ղեկավար Թուֆան Էրհուրմանի հետ։

Վաղն արդեն նախատեսված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և կղզու երկու հատվածների ղեկավարների եռակողմ հանդիպումը։

Reuters-ի փոխանցմամբ՝ բանակցություններն ընթանալու են ՄԱԿ-ի խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող չեզոք գոտում։

ՄԱԿ-ի ներկայացուցիչները նշել են, որ Գուտերեշը կողմերին է ներկայացրել Կիպրոսի կարգավորման շուրջ «նոր գաղափարները»։ Դրա հետ մեկտեղ կազմակերպությունում հերքում են կիպրոսյան հակամարտության կարգավորման լիարժեք ծրագրի գոյությունը։