Աֆղանստանում փետրվարի 26-ից մարտի 2-ը Պակիստանի դեմ մարտերի ընթացքում զոհվել է առնվազն 42 և վիրավորվել 104 քաղաքացիական անձ, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Աֆղանստանում ՄԱԿ-ի օգնության առաքելությունը։
Ավելի վաղ Պակիստանը հայտարարել է, որ սպանվել է իր 12 զինվոր և «Թալիբանի» 274 անդամ, իսկ թալիբները հայտարարել են, որ զոհվել են իրենց 13 մարտիկները և 55 պակիստանցի զինվորներ:
Աֆղանստանի և Պակիստանի հարաբերությունները սրվել են անցյալ տարվա աշնանը, երբ Աֆղանստանի «Թալիբան»-ը ապաստան է տրամադրել «Թեհրիք-է Թալիբան Պակիստան» ծայրահեղական խմբավորմանը, որը տարիներ շարունակ անհաշտ պայքարի մեջ է Պակիստանի իշխանությունների հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պակիստանի և Աֆղանստանի միջև փոխհրաձգությունը շարունակվում է, կողմերը զոհերի մասին են հայտնում