89 տարեկանում մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ 5-րդը, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է թագավորական պալատը։
Թագավորական պալատը հայտարարել է, որ նա մահացել է տեղական ժամանակով ժամը 6:35-ին Օսլոյի հիվանդանոցում։ Վերջին օրերի հաղորդագրությունները վկայում էին նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին՝ արյան վարակի պատճառով։
Նորվեգիայի նոր թագավոր է դարձել 53-ամյա թագաժառանգ Հաակոն Մագնուսը։
Հարալդ 5-րդը գահ է բարձրացել 1991 թվականի հունվարի 17-ին։ Թագավորը բարձր էր գնահատվում նորվեգական հասարակության կողմից։ Նրա լիազորությունները հիմնականում արարողակարգային էին։ Նրան անվանում էին նորվեգացի ժողովրդի «պապիկ» և «ժողովրդի թագավոր»։