Մահացել է Չակ Նորիսը

Մահացել է Չակ Նորիսը, հայտնել է նրա ընտանիքը սոցիալական ցանցերում։

«Խոր ցավով մեր ընտանիքը հայտնում է, որ մեր սիրելի Չակ Նորիսը երեկ առավոտյան հանկարծամահ է եղել»,- նշված է նրա ընտանիքի Instagram-ում հրապարակված գրառման մեջ։

Ամերիկացի կինոդերասան և մարտարվեստների վարպետ Չակ Նորիսը, որի առաջին մեծ դերը կինոյում Բրյուս Լիի ընկերակցությամբ «Վիշապի ճանապարհը» ֆիլմն էր, մահացել է 86 տարեկանում։