Մահացել է բրիտանացի երգիչ, երգահան և կիթառահար Քրիս Ռին, ով առավել հայտնի է 1980-ականների «Driving Home for Christmas» հիթով։
Ընտանիքի տարածած հայտարարության համաձայն՝ նա մահկանացուն կնքել է այսօր հիվանդանոցում, կարճատև հիվանդությունից հետո։
Երգիչը 74 տարեկան էր։ Իր ողջ կյանքի ընթացքում Ռին ստիպված էր մի քանի անգամ պայքարել լուրջ հիվանդությունների դեմ. 1990-ականներին՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի, ապա կաթվածի, հետո էլ նրա մոտ ախտորոշվել էր 1-ին կարգի շաքարախտ: