Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ստեղծված ճգնաժամը չի շեղի իր երկրի աջակցությունը Ուկրաինային։
«Մենք չենք կարող ժխտել, որ Մերձավոր Արևելքի ճգնաժամը գերիշխում է քննարկումներում, և հենց այդ պատճառով ցանկանում եմ ասել Ուկրաինայի կառավարությանը, որ ոչինչ և ոչ ոք չի ստիպի մեզ մոռանալ, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում», - հայտնել է վարչապետ Սանչեսը Իսպանիա ժամանած Ուկրիանայի նախագահ Զելենսկու հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ՝ ընգծելով՝ կշարունակեն աջակցել ուկրաինացի ժողովրդին նույն ինտենսիվությամբ։
Պաշտոնական Մադրիդն ու Կիևը փոխանցում են, որ դիվանագիտական պատվիրակությունները ստորագրել են երկկողմ համաձայնագրեր, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում համատեղ արտադրության վերաբերյալ՝ ռադարների, անօդաչու սարքերի, բարձր ճշգրտության հրթիռների և հրետանային միջոցների հետ կապված։
Ավելի ուշ հաղորդվել է, որ Իսպանիան այս տարի Ուկրաինային կտրամադրի 1 միլիարդ եվրո (մոտ 1.15 միլիարդ դոլար) ռազմական օգնություն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի նախագահն ու Իսպանիայի վարչապետը քննարկել են պաշտպանական համագործակցությունը