Մադուրոն և կինը այսօր առաջին անգամ կկանգնեն Նյու Յորքի դատարանի առջև

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի հետ, արխիվ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, որոնց ամերիկյան հատուկ ուժերն անցած շաբաթավերջին ձերբակալել են և տեղափոխել Միացյալ Նահանգներ, այսօր առաջին անգամ կկանգնեն Նյու Յորքի դաշնային դատարանի առաջ։ Նրանց չորս մեղադրանք է ներկայացված, այդ թվում՝ թմրանյութերի միջոցով ահաբեկչության ու նարկոոկարտելների հովանավորման։

Մինչ այդ՝ երեկ, նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ամերիկան որ կարող է նոր հարված հասցնել, եթե Վենեսուելան չհամագործակցի Միացյալ Նահանգների հետ։ Թրամփը նաև սպառնացել է ռազմական գործողություններ սկսել Կոլումբիայում և Մեքսիկայում, միաժամանակ պնդել, թե Կուբայի կոմունիստական ռեժիմը «կարծես թե տապալման եզրին է»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը զգուշացնում է՝ Վենեսուելայի կառավարիչները «կհամագործակցեն» կամ «շատ մեծ գին կվճարեն»Մադուրոն՝ Նյու Յորքի կալանավայրումՄԱԿ-ի ԱԽ-ն նիստ կանցկացնի Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողությունների վերաբերյալ150 ինքնաթիռ, հարվածներ և փոխհրաձգություն․ ի՞նչ է հայտնի Մադուրոյի ձերբակալման հատուկ գործողությունիցԱՄՆ-ն հարվածել է Վենեսուելային. նախագահին Նյու Յորք են տեղափոխում