Մաչադոն իր Նոբելյան մրցանակը Թրամփին է փոխանցել

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Խաղաղության Նոբելյան մրցանակի իր մեդալը հանձնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Սպիտակ տան ներկայացուցիչը հաստատել է, որ Թրամփը մտադիր է պահպանել մեդալը:

Հինգշաբթի երեկոյան սոցիալական ցանցում Թրամփը շնորհակալություն է հայտնել Մաչադոյին. «Մարիան ինձ հանձնեց Խաղաղության Նոբելյան մրցանակ իմ կատարած աշխատանքի համար»:

Մաչադոն Թրամփի հետ հանդիպումն անվանել է «գերազանց», իսկ իր այդ քայլի մասին ասել, որ նվերը տրվել է ի նշան «ազատությանը Վենեսուելայի ժողովրդի նվիրվածությանը»:

Թրամփն ավելի վաղ դժգոհել էր մրցանակն իրեն չհանձնելու պատճառով:

Նոբելյան ինստիտուտը, սակայն, հիշեցրել է, որ մրցանակը չի կարող փոխանցվել, բաժանվել կամ չեղարկվել:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մաչադոն հինգշաբթի օրը կհյուրընկալվի Սպիտակ տանըՄադուրոն և կինը Նյու Յորքի դատարանում չեն ընդունել մեղադրանքներըՄադուրոն՝ Նյու Յորքի կալանավայրում