Լրտեսական սկանդալ Լեհաստանում

Լեհաստանի պաշտպանության նախարարության շենքը Վարշավայում, արխիվ

Լեհաստանի ռազմական հակահետախուզությունն այսօր առավոտյան ձերբակալել է երկրի Պաշտպանության նախարարության աշխատակիցներից մեկին՝ Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով։ Այս մասին հաղորդում են լեհական լրատվամիջոցները՝ նշելով, որ լրտեսության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է իր աշխատավայրում և հակահետախուզության աշխատակիցների ուղեկցությամբ դուրս բերվել ռազմական գերատեսչության շենքից։

«Ձերբակալվածի ինքնությունն առայժմ չի հրապարակվում։ Հայտնի է միայն, որ նա Պաշտպանության նախարարության միջին օղակի երկարամյա աշխատակիցներից է», - գրել է լեհական Оnet կայքը։