Լուվրի թանգարանը փակ է. աշխատողները քննարկում են գործադուլի երկարաձգումը

Աշխարհի ամենաշատ այցելվող Լուվրի թանգարանը շարունակում է փակ մնալ: Շաբաթասկզբին գործադուլ հայտարարած աշխատակիցները շարունակում են քննարկել այն երկարաձգելու հարցը:

Փարիզի հայտնի թանգարանի աշխատակիցները դգոհում են աշխատավարձից և աշխատանքային պայմաններից:

Գործադուլը հայտարարվել է հոկտեմբերին թանկարժեք իրերի զանգվածային գողությունից, ինչպես նաև ենթակառուցվածքների հետ կապված վերջին խնդիրներից հետո, ներառյալ ջրի արտահոսքը, որի պատճառով վնասվել էին հնագույն գրքերը:

Արհմիությունները հայտարարել են, որ Լուվրի աշխատակիցները ծանրաբեռնված են: Նրանք կոչ են արել ավելացնել աշխատողների թիվը, բարձրացնել աշխատավարձերը և վերաբաշխել ծախսերը:

Թանգարանի տնօրենն այսօր ավելի ուշ պետք է պատասխանի Ֆրանսիայի Սենատի հարցերին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լուվրից գողության գործով ձերբակալված երկու անձինք «մասամբ ընդունել են» իրենց մասնակցությունը