Լուկաշենկոն ներում շնորհեց ևս 20 քաղբանտարկյալների

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի երկարամյա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ամանորի կապակցությամբ ներում է շնորհել 20 քաղբանտարկյալների։

Սա ավտորիտար կառավարմամբ հայտնի երկրում համաներման երկրորդ որոշումն է այս ամսվա ընթացքում․ շաբաթներ առաջ՝ ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի հետ բանակցություններից հետո, Լուկաշենկոն ազատ էր արձակել ավելի քան 100 քաղբանտարկյալների, այդ թվում՝ հինգ տարի առաջ տեղի ունեցած բողոքի ցույցերի առաջնորդ Մարիա Կոլեսնիկովային և այլախոհ, Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր Ալես Բելյացկիին։ Վաշինգտոնն, իր հերթին, վերացրել էր Մինսկի դեմ սահմանված որոշ պատժամիջոցներ։

Իրավապաշտպանները պնդում են, որ ավելի քան 1000 քաղբանտարկյալներ դեռ մնում են ճաղերի ետևում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բելառուսի ազատության մեջ հայտնված գործիչները հայտարարում են որոշումների համար չզղջալու, պայքարելու մասին«Ես ոչնչի համար չեմ զղջում, ես պաշտպանել եմ իմ արժեքները». ազատ արձակված քաղբանտարկյալների ասուլիսը«Կարևոր է հասնել բոլորի ազատ արձակմանը». Ինչ ասացին Բելյացկին, Կոլեսնիկովան ազատ արձակվելուց հետոԼուկաշենկոն ազատ է արձակել 123 բանտարկյալի, այդ թվում՝ Բելառուսի ընդդիմության առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովային