Լուկաշենկոն Կիմ Չեն Ընին ինքնաձիգ է նվիրել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհենյանում ողջունում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, 25-ը մարտի, 2026թ.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հյուսիսային Կորեա կատարած այցի ընթացքում այդ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընին բելառուսական արտադրության ինքնաձիգ է նվիրել՝ օպտիկական նշանոցով։ «Կoգտագործեք, եթե հանկարծ թշնամիներ հայտնվեն», - կատակել է Բելառուսի նախագահը։

Այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները «Բարեկամության մասին» պայմանագիր են ստորագրել։

Սա Լուկաշենկոյի առաջին այցն է Հյուսիսային Կորեա պաշտոնավարման 32 տարիների ընթացքում։