Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել՝ Անկախության օրվա նախօրեին ներում շնորհելով 32 բանտարկյալի, հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նրանցից 28-ը դատապարտվել են ծայրահեղական հանցագործությունների համար՝ մեղադրանք, որը, որպես կանոն, առաջադրվում է Լուկաշենկոյի վարչակազմի ընդդիմախոսներին։

Անցած ամիսներին Լուկաշենկոն ազատ է արձակել հարյուրավոր մարդկանց՝ ԱՄՆ պատժամիջոցների մեղմացման դիմաց։

Բելառուսական «Վիասնա» իրավապաշտպան խմբի տվյալներով, սակայն, բանտերում շարունակում է մնալ ավելի քան 800 քաղբանտարկյալ։